ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

«Մենք պետք է ներգաղթ կազմակերպենք, նույնիսկ, եթե դա չի տեղավորվում, այսպես կոչված, ազգային գաղափարների մեջ»

«Մենք պետք է ներգաղթ կազմակերպենք, նույնիսկ, եթե դա չի տեղավորվում, այսպես կոչված, ազգային գաղափարների մեջ»
28.05.2026 | 19:25

Դե ինչ, խոստովանեցին։ Ահա և ամեն ինչ ասվեց։ Բացե՛ք դռները, ժողովո՛ւրդ՝ մեզ մոտ 300 000 ադրբեջանցի է գալիս։ Արդեն բացահայտ են ասում։

Հայաստանը պետք է դադարի մոնոէթնիկ երկիր լինելուց. հակիրճ հայացք այն բանին, թե ինչ է սպասվում Հայաստանին ապագայում, եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի ընտրություններում։

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան.

«Մենք պետք է ներգաղթ կազմակերպենք, նույնիսկ, եթե դա չի տեղավորվում, այսպես կոչված, ազգային գաղափարների մեջ։ Տասնյակ հազարավոր մարդիկ պետք է ներգաղթեն այստեղ։ Մենք նաև պետք է փոխենք այդ մոնոէթնիկ մտածելակերպը մեր գլուխներում։ Որովհետև այս տարածաշրջանում գոյատևելու այլ ճանապարհ չկա»։

Կա՛մ նա նկատի ունի հարյուր հազարավոր ադրբեջանցիների ու Թուրքիայից եկած միգրանտների («հարաբերությունների կարգավորման» շրջանակներում), կա՛մ էլ միգրանտների տեղակայում՝ ԵՄ-ին միանալու դիմաց։

Ցանկացած դեպքում, եթե դա տեղի ունենա, այն աննախադեպ մասշտաբների աղետ կդառնա Հայաստանի համար։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 3343

Մեկնաբանություններ